Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կառուցվող հայկական տաճարի տարածքում հրդեհ է բռնկվել այսօր առավոտյան։ Հրդեհի պատճառով մահացել է առնվազն մեկ մարդ։ Այս մասին հայտնում է տեղական «Волгоград онлайн» կայքը։
Հրդեհը բռնկվել է շինարարների վագոն-տնակում։ Վագոնի հրդեհի մարումից հետո փրկարարները հայտնաբերել են անհայտ մարդու դի։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։