
Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ Է կործանվել վարժական թռիչքներ կատարելիս: Վթարի հետեւանքով զոհվել Է չորս մարդ: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել Է 9News պորտալը:
Պորտալի տվյալներով՝ ինքնաթիռները վարժական թռիչքների ընթացքում բախվել են Մանգալորից ոչ հեռու, որը գտնվում Է Մելբուռնից 120 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Պատահարի մասին ազդանշանից հետո տեղական ժամանակով 11:30-ին (Երեւանի ժամանակով 04:30-ին) աղետի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, փրկարարներ եւ բժիշկներ, սակայն անձնակազմերի անդամներին փրկել չի հաջողվել:
Վիկտորիայի նահանգի ոստիկանությունում նշել են, որ ինքնաթիռներից յուրաքանչյուրում վթարի պահին եղել Է երկուական մարդ: Նրանք զոհվել են տեղում, եւ նրանց ինքնությունը պարզել առայժմ չի հաջողվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: