Հայաստանում տպվող հաշվիչ դրամարկղային կտրոնների քանակն անշեղորեն բարձրանում է:
Այս մասին ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«ՀԴՄ կտրոնների քանակը գնալով անշեղորեն բարձրանում է: Այս հունվարին ավելի քան 9 մլն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել նախորդ հունվարի համեմատ»,-ասաց Անանյանը:
Նա նկատեց՝ կա հանրության մի մեծ զանգված, որը լսում է ՀՀ վարչապետի հորդորները, դա նաև ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքն է: Անանյանը նշեց՝ բարձրանում է մարդկանց իրավագիտակցությունը, սակայն բոլոր երկրներում, բոլոր հասարակություններում էլ կա մի զանգված, որն աընդհատ փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել, թաքցնել եկամուտները, ստվերում գործել: «Մեր գործառույթը նրանց բացահայտելն ու հորդորների տեսքով հարկ վճարելու մշակույթ ձևավորելն է»,-ասաց նա:
Անդրադառնալով մարդկանց շահագրգռելուն, շահումով ՀԴՄ կտրոնների տարբերակին՝ նա նշեց՝ չի կիսում այդ կարծիքը: «Պետք է մարդկանց համոզելով, հորդորելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ»,-ասաց Անանյանը: