Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Է երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում Է նախնական անալիզի արդյունքներին: Այդ մասին վկայում Է Իրանի կառավարության տեղեկատվական պորտալի հրապարակած հաղորդագրությունը:
«Կատարվել Է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք Է տվել»,-հաղորդագրության մեջ բերված Է առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքը: Վերջնական արդյունքները պարզելու համար կանցկացվեն լրացուցիչ անալիզներ, ասված Է հայտարարության մեջ, որում նշվում Է, որ վերջին երկու օրվա ընթացքում Կում քաղաքում կորոնավիրուսով վարակման կասկածով մի քանի դեպք Է գրանցվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: