Հալեպի միջազգային օդանավակայանը փետրվարի 19-ին վերսկսել Է իր աշխատանքն ութամյա ընդմիջումից հետո եւ առաջին չվերթն ընդունել Դամասկոսից:
Հալեպի եւ Դամասկոսի միջեւ տարածությունը կազմում Է մոտավորապես 370 կիլոմետր, նախքան սիրիական ճգնաժամը ինքնաթիռներն այդ տարածությունը հաղթահարում Էին մոտավորապես 50 րոպեում:
Սռաջին չվերթով Հալեպ Է ժամանել 120 ուղեւոր, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Ալի Համուդը եւ զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարտինին:
Սիրիայի տրանսպորտի նախարարության հաղորդման համաձայն, առաջիկա օրերին պլանավորվում Է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Դամասկոս եւ Եգիպոսի մայրաքաղաք Կահիրե:
Օդանավակայանը բացվել Է սիրիական բանակի գործողությունների շնորհիվ. փետրվարի 16-ին այն 2013 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար հսկողություն Է հաստատել Հալեպի շրջակա բոլոր բնակավայրերի նկատմամբ՝ դրանով իսկ քաղաքը վտանգազերծելով զինյալների արդեն կանոնավոր դարձած հրետակոծումներից:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 17-ին հայտնել Է Հալեպի նահանգում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին եւ խոստացել շարունակել բանակի հարձակումը մինչեւ Սիրիայից բոլոր ահաբեկիչների լիակատար դուրսբերումը: