
yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 2019 թվականի հունվար – 2020 թ. հունվար ամիսներին:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը տրամադրել է 2019 թվականին տրամադրված պարգևավճարների մասին տեղեկությունները:
Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի 2019 թ. պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար):