462 հազար դոլարի պարգևավճար Կոտայքի մարզպետարանում՝ Փաշինյանի օրոք. yerkir.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

462 հազար դոլարի պարգևավճար Կոտայքի մարզպետարանում՝ Փաշինյանի օրոք. yerkir.am

yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 220.415.911,00 դրամ (շուրջ 462 հազար դոլար):

yerkir.am