
yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում ՀՀ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 1,483.0 մլն դրամ (շուրջ 3 մլն 110 հազ. հազար դոլար):
Նշյալ գումարը պարգևատրումների տեսքով բաշխվել է ՀՀ Կադաստրի կոմիտեի շուրջ 900 աշխատակցի միջև: