Լիբանանում COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել: Վիրուսը հայտնաբերվել է Իրանից ժամանած կնոջ մոտ: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Համադ Հասանը:
«Իրանական Կում քաղաքից ժամանած 45-ամյա կինը գտնվում է կարանտինի մեջ Ռաֆիկ Հարիրիի անվան համալսարանին կից հոսպիտալում: Եվս երկու մարդ, որոնք կարող էին վարակված լինել, հիվանդանոցում են՝ կարանտինային բաժանմունքում»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ մասնագետները զննել են օդանավում գտնվող բոլոր 160 ուղեւորներին:
«Մենք բոլոր լիբանանցիներին, որոնք ժամանել են Իրանից վերջին օրերին, մնալ տանը 14 օրվա ընթացքում եւ դադարեցնել շփումները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Իրանում արդեն գրանցվել է վարակման 18 դեպք, 4-ը՝ մահվան ելքով: