Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սուրբ Վալենտինի օրը Փարիզում անսպասելի հանգստից հետո քույրերի՝ Քլոեի ու Քորթնիի, ինչպես նաեւ մոր՝ Քրիս Ջենների հետ ընթրիքի է գնացել։ Նրանք հայկական «Carousel» ռեստորան են գնացել Քիմի՝ Դեւիդ Լետերմանի շոուին հյուրընկալելուց հետո։
Քանյե Ուեսթի կինը կիպ դեղին զգեստ էր ընտրել եւ ոսկեգույն կոշիկներ։ Քիմը հավաքել էր մազերը։ Քլոե Քարդաշյանը նորաձեւ կոստյում էր կրում, որն ամբողջությամբ կաշվից էր պատրաստված։ Քորթնին ու Քրիսը եւս ոճային կերպարներում էին։
Նախորդ տարի Քիմի 39-ամյակին սիրելի ռեստորանը նրան անակնկալ էր մատուցել։ Առանձնատան տարածք է ժամանել քաղցրավենիքով լի բեռանատարը, որը շատ էր դուր եկել նրա որդուն՝ Սեյնթին։ Տղան միանգամից մի քանի թխվածք է կերել, եւ Քիմը ստիպված է եղել վերահսկել նրան։