
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների արդյունքում հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35 000 դրամով՝ կազմելով համապատասխանաբար հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65 000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60 000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, դոկտորանտներին` 65 000 դրամ: