Երևանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսը ենթադրաբար կբացվի մինչև 2020 թ.-ի նոյեմբերը: Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում փետրվարի 24-ին: Այս մասին ասաց Կրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը։
Կրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը
Երևանի կրկեսի շինարարությունը սկսվել է 2011 թ-ի մարտին, երբ մայրաքաղաքի քաղաքապետարանը և «Տաշիր» ընկերությունների խումբը համապատասխան համաձայնագիր ստորագրեցին։ Ի սկզբանե ծրագրվում էր պարզապես վերանորոգել հին շենքը, բայց այնուհետև «Տաշիր» ընկերությունների խումբը որոշեց նորը կառուցել։ 2012 թ.-ին կրկեսի հին շենքը քանդեցին։
«Ես կրկեսի մասին գիրք եմ գրել և հրատարակել։ Շատ ավելի հեշտ էր հրապարակել այդ գիրքը, քան պատասխանել հարցին, թե երբ է Հայաստանում կրկեսը բացվելու»,- ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ շինարարական աշխատանքները կատարվում են առանց պետական ֆինանսավորման, և նրանք, ովքեր կրկեսի կառուցումն իրենց վրա են վերցրել, արժանի են հատուկ երախտագիտության։ Ներկայում շինարարները զբաղված են կրկեսի առաջին և երկրորդ հարկերի աշխատանքներով։ Երևանյան կրկեսը ենթադրաբար կբացվի մինչև 2020 թ.-ի նոյեմբերը։
Նշենք, որ նոր շենքը բաղկացած է 8 հարկից` 6 վերգետնյա և 2 ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճը հաշվարկված է 2300 նստատեղի համար։ Առաջին հարկի բարձրությունը կազմում է 4.5 մետր, 2-5-րդ հարկերինը` 3.3 մետր, իսկ վերջինը` 4.1 մետր։ Ներքևի հարկերում հատուկ տարածքներ են առանձնացված արագ սննդի կետերի, կինոթատրոնի և զվարճանքների կենտրոնի համար։ Շենքը սեփական ավտոկայանատեղի ունի։ Շրջակա տարածքը ևս բարեկարգված և կանաչապատված է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am