Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը փետրվարի 24-ին 139 միլիարդ դոլարով կրճատվել Է ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ֆոնդային սակարկությունների ժամանակ ինդեքսների զգալի նվազման պատճառով: Այդ գնահատումները հրապարակել Է Bloomberg գործակալությունը:
Ինչպես նշել Է գործակալությունը, դրանք խոշորագույն կորուստներն են տվյալ վարկանիշի մեջ մտնող անձաց համար այն պահից ի վեր, երբ գործակալությունը 2016 թվականի հոկտեմբերին սկսել Է նման դիտարկումներ կատարել: Ֆրանսիայի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն եւ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը կորցրել են յուրաքանչյուրը 4,8 միլիարդական դոլար, ավելին, քան ցանկում ներառված մյուս գործարարներից որեւԷ մեկը:
Իսպանիայի Zara առեւտրական ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի կարողությունը կրճատվել Է 4 միլիարդ դոլարով, Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգինը՝ 3,48 միլիարդ դոլարով, իսկ Google ընկերության հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջինը՝ 2,7 միլիարդ դոլարով: Փետրվարի 24-ին ԱՄՆ-ում ֆոնդային սակարկությունները գնանշումների նվազմամբ են ավարտվել այն անհանգստությունների լույսով, թե նոր կորոնավիրուսի տարածումը կարող Է վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը: