Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտորը կորոնավիրուսով է վարակվել. panorama.am
Advertisement 1000 x 90

Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտորը կորոնավիրուսով է վարակվել. panorama.am

Իրանի Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտոր Մոհամմադ Ռեզա Ղադիրը, վերջին օրերին շփվելով կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ, ևս վարակվել է այդ հիվանդությամբ:

Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, գրում է Region Monitor-ը։

Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հաղթահարում է հիվանդությունը և միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Իրանի հասարակությունը միասնական ջանքերով կկարողանա պայքարել կորոնավիրուսի դեմ:

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվել են հենց Ղոմ քաղաքում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մինչ օրս նոր մահաբեր վիրուսից այս երկրում 8 մարդ է մահացել։



Նման նյութեր