Կաշպիրովսկու դստեր ողբերգական մահը. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Կաշպիրովսկու դստեր ողբերգական մահը. «Փաստինֆո»

Չնայած այն հանգամանքին, որ Անատոլի Կաշպիրովսկու անունը հայտնի էր ամբողջ ԽՍՀՄ-ին, էքստրասենսի անձնական կյանքի մասին մարդիկ շատ քիչ բան գիտեին: Ավելի մեծ գաղտնիքով պարուրված էր Կաշպիրովսկու երեխաների ճակատագիրը։ Մասնավորապես, նրա առաջին ամուսնությունից ծնված դստեր՝ Ելենայի, որի կյանքն անսպասելիորեն ընդհատվեց՝ իր ամբողջ ընտանիքի համար: Ի՞նչ է տեղի ունեցել Կաշպիրովսկու ժառանգուհու հետ. Պարզել է «Ռամբլերը»։

Ելենա Կաշպիրովսկայան ծնվել է 1968 – ին Ուկրաինայի Վիննիցա քաղաքում: Այդ ժամանակ Անատոլին ամուսնացած էր Վալենտինա անունով մի կնոջ հետ, որի հետ հետագայում ապրեց 22 տարի:

Սկզբում Ելենայի ճակատագիրը բավականին բարեհաջող էր դասավորվում։ Դպրոցից հետո աղջիկն անմիջապես ընդունվել է բժշկական ինստիտուտ՝ որոշելով գնալ հոր հետքերով, որն իրեն ոչ այլ կերպ էր անվանում, քան հոգեթերապևտ, իսկ մի քանի տարի անց աղջիկն ամուսնացել է ։  Ամուսնության ընթացքում Ելենան ունեցել է երկու երեխա’ Շոնը եւ Ինգան: Ծնողների ամուսնալուծությունից հետո, նա՝ մոր, ամուսնու, երեխաների եւ եղբոր՝ Սերգեյի, հետ, տեղափոխվել է ԱՄՆ: Իսկ որոշ ժամանակ անց՝ մոր Կանադա, մոր մոտ:

Ելենան աշխատել է հիվանդանոցում, ինչպես նաեւ զբաղվել է բարեգործությամբ եւ երգով: Առաջին հայացքից կարող էր թվալ, որ Քաշպիրովսկու դստեր կյանքն անամպ է։ Բայց, ինչպես պարզվեց, դա այդպես չէր ։

49 տարեկան հասակում Ելենան ինքնասպան է եղել։  Ավելի ուշ նրա մայրը պատմել է, որ ողբերգությունից մեկ օր առաջ ինքը շփվել է դստեր հետ, եւ նրանց զրույցի ընթացքում ոչինչ չի կանխագուշակել դժբախտության մասին: Ելենայի հայտնի հայրը դստեր մահը ոչ մի կերպ չի մեկնաբանել: Ավելին՝ Անատոլին բոլորից գաղտնի աղջկա մարմինը տեղափոխել է Վիննիցա, որտեղ նրան թաղել է ծնողների կողքին։

«Փաստինֆո»