Պոպուլիզմը շատ սիրող Նիկոլ Փաշինյանը, երեկ «100 փաստեր»-ի հետևից ՀՀ քաղաքացիների տուն իր անակնկալ այցի ժամանակ հյուրասիրվելուց հրաժարվեց ու կոնֆետը վերցրեց Արփիի համար։ «Իսկ կլինի՞ այս կոնֆետը ես չուտեմ, տանեմ Արփիին»։ Կոնֆետի հյուրասիրությունը հատկապես հուզիչ էր կոնտեքստում, որ այն սիրելի վարչապետին հյուրասիրում է թոշակառու կինը, որն ամսական 40 հազար թոշակ է ստանում, և այդ գումարը ծախսելու համար ամսվա օրերի մեջ է բաժանում։
Դեժավյուիս զգացողությունն անմիջապես ինձ հասցրեց վաղ 2000 -ականներ, երբ նախագահի թեկնածու, այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանին, իբրև թե ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը գյուղից գյուղ քարոզարշավ անելիս՝ անձեռոցիկի մեջ հացի մի կտոր էր խնամքով պահում ու հետո ամեն գյուղից հետո երգեցիկ ձայնով արձանագրում, թե ինչպես արծվաբերդցի Վարդանուշ տատը իր վերջին հացը կիսեց իր հետ։ Ժամանակ առ ժամանակ տատերի պերսոնաժները ու բուն հացերը թարմացվում էին։
Ահա այսպես վաղ 2000-ականների ոճով էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելում էր քաղաքացիների՝ պողոսների բնակարաններ՝ անձամբ ճշտելու, թե կառավարության գործունեությունը ներկայացնող 100 փաստը մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխե՞լ են, թե՞ ոչ: Քաղաքացիների ընտրությունն էլ այնպես էր կատարված, որ բոլորն էլ դուխ էին տալիս ու ասում, որ կույր պետք է լինել փոփոխությունները չտեսնելու համար։ Մեկը նաև «ձևավորվել է հասարակական պահանջի» կոնտեքստում առաջարկեց դուխով դոմփել։