Իրանը մտադիր չԷ բանտեր վերադարձնել այն 70 հազար կալանավորներին, որոնք ժամանակավորապես ազատ են արձակվել կորոնավիրուսի պատճառով, քանի դեռ նրանք սպառնալիք չեն ներկայացնում հասարակության անվտանգությանը: Այդ մասին հայտնել Է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին:
«Կալանավորների ազատումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիք չի առաջացել հասարակության անվտանգության համար»,- Mizan Online գործակալությունը մեջբերել Է Ռայիսիի խոսքը, որը հաստատել Է, որ Իրանի դատական իշխանություններն ավելի վաղ բանտերից բաց են թողել մոտավորապես 70 հազար կալանավորների: Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցված Է վարակման 6566 դեպք, ընդ որում՝ 2134 մարդ ապաքինվել Է, 194-ը՝ մահացել: Իսլամական Հանրապետությունում չի մնացել եւ ոչ մի նահանգ, որտեղ նոր տիպի կորոնավիրուս գրանցված չլինի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: