«Մանչեստեր Յունայթեդ»-ը հաղթեց «Վեստ Հեմ»-ին հաղթեց. Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ
Advertisement 1000 x 90

«Մանչեստեր Յունայթեդ»-ը հաղթեց «Վեստ Հեմ»-ին հաղթեց. Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում «Մանչեստեր Յունայթեդ»-ը հյուրընկալելով «Վեստ Հեմ»-ին հաղթեց 4:1 հաշվով: Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկային րոպեներին Հենրիխ Մխիթարյանը դարձավ կրնկով գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ՝ «Վեստ Հեմ»-ի դարպասը գրավեց Զլատան Իբրահիմովիչը: 35-րդ րոպեին «Վեստ Հեմ»-ի կազմում հաշվի հավասարությունը վերականգնեց Էշլի Ֆլեթչերը: Երկրորդ կեսում Մխիթարյանը կրկին գոլային փոխանցում կատարեց, այս անգամ արդեն Անտոնի Մարտիալին, ով 62-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ: Խաղակեսի վերջնամասում իր երկրորդ գոլը խփեց նաև Զլատան Իբրահիմովիչը:

«Կարմիր սատանաները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն արդեն դեկտեմբերի 4-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով «Էվերտոն»-ի դեմ: