Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան: Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերություններն այսօր առավոտյան 5-ից սկսած իրականացնում են մաքրման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի, կապի ուճանապարհաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը: «Այս պահի դրությամբ մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան: Չկան բողոքներ տրանսպորտային կուտակումների ու ճանապարհների անանցանելիության վերաբերյալ: Ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկեր ությունները շարունակաբար իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ»,- նշեց Խաչատուր Խձրցյանը:
Պատասխանատուի տեղեկացմամբ, մարզպետարանը նաև բողոքներ չի ստացել համայնքներից՝ միջհամայնքային ճանապարհների վերաբերյալ: