Հետևելով Իսպանիայի և Իտալիայի օրինակին՝ Ֆրանսիան փակում է խանութները, ռեստորանները և զվարճանքի վայրերի մեծ մասը: Բացի այդ, Ֆրանսիայի բնակիչները պետք է հնարավորինս երկար տանը մնան, քանի որ երկրում կորոնավիրուսի տարածումը արագանում է: Սահմանափակումների մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, հայտնում է Reuters-ը:
Շարունակելու են գործել մթերային խանութները, դեղատները և բենզալցակայանները:
Ֆրանսիայի իշխանությունները երկուշաբթի օրվանից նաև փակել են դպրոցները և 70-ից բարձր մարդկանց խորհուրդ են տվել դուրս չգալ:
Վարչապետն ասել է, որ հասարակական տրանսպորտը կշարունակի գործել:
Կառավարությունը նաև ակնկալում է, որ գործատուները կսկսեն աշխատողներին առաջարկել տնից աշխատելու տարբերակներ:
Շաբաթ՝ մարտի 14-ի դրությամբ, Ֆրանսիայում 91 մարդ մահացել է կորոնավիրուսով վարակվելու հետևանքով: