Ջոն Լենոն (1940-1980), լեգենդար ռոք երաժիշտ, պոետ, կոմպոզիտոր, The Beatles խմբի հիմնադիր և մասնակից։ Նրա երգերը մինչ այժմ էլ հիթեր են մնում ու ողջ աշխարհում կատարվում են լավագույն երաժիշտների կողմից։ Լենոնը նշանակալից ազդեցություն է ունեցել ռոքի զարգացման վրա։ Բացի դրանից, նա հայտնի էր՝ որպես քաղաքական ակտիվիստ, ով հանդես էր գալիս պատերազմի ու բռնության դեմ։
Ստորև ներկայացնենք նրա 10 մտքերը։
- Երազն ավարտվեց։ ժամանակն է գործի անցնել։
- Տաղանդը հաջողությանը հավատալու ունակությունն է։ Կատարյալ զառանցանք է, երբ ասում են, թե ես հանկարծ իմ մեջ շնորհ բացահայտեցի։ Ես պարզապես աշխատել եմ։
- Ինչ էլ որ մենք ասենք, դա երբեք չի համապատասխանի նրան, ինչ մենք ուզում էինք ասել։
- Ռոք-ըն-ռոլը հավերժ է, քանի որ այն պարզ է, և նրանում ոչ մի ավելորդ բան չկա։ Նրա ռիթմը հաղթահարում է բոլոր խոչընդոտները։ Ես կարդացել եմ Էլրիջ Քլիվերի գիրքը, ուր գրված է այն մասին, թե ինչպես սևամորթները սպիտակ մարդուն օգնեցին գտնել ինքն իրեն, հասկանալ սեփական մարմինը։ Նրանց երաժշտությունը մեր մեջ է ներթափանցել հավերժ։ 15 տարեկանում ինձ համար ռոք-ըն-ռոլից բացի՝ այս կյանքում ոչինչ արդեն գոյություն չուներ։ Նրա ուժն ինչ-որ առանձնահատուկ ռեալիզմի մեջ է։ Ապշեցուցիչ բնականությունը զարմացնում է արդեն իսկ նրա հետ առաջին հանդիպման ժամանակ։ Մի խոսքով, դա իրական արվեստ է։
- Մեր հասարակությունը խելացնոր մարդկանց վազքն է խելացնոր նպատակների հետևից։
- Մենք սիրո շնորհ ունենք, բայց սերն ասես թանկարժեք բույս լինի։ Դուք չեք կարող պարզապես ընդունել այն ու թողնել մարագում, կամ մտածել, որ ամեն ինչ ինքնին է տեղի ունենում։ Դուք պետք է շարունակեք ջրել այն։ Դուք պետք է իսկապես հոգ տանեք նրա մասին ու զարգացնեք այն։
- Փոստատարն ինքնագիր է ուզում, տաքսիստը՝ լուսանկար։ Մատուցողուհուն ձեռքսեղմում է պետք։ Յուրաքանչյուր ոք քո մի մասնիկն է ուզում։
- Եթե ինձ հարցնեին, թե կուզեի՞ ես արդյոք դեպի անցյալ վերադառնալ, ես կպատասխանեի, որ ոչ. ինձ բավական է և այն, որ ես մի անգամ արդեն այնտեղ եղել եմ։
- Ռոք-ըն-ռոլը երաժշտական արվեստի միակ տեսակն է, ով այսօր իրավունք ունի գոյություն ունենալ։ Եվ իր նշանակությունն այն երբեք չի կորցնի։
- Մինչև Էլվիսը (Փրեսլին) ոչինչ չկար։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը