Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ես լքեցի Հայելի ակումբ-ի տարածքը, որտեղ հրավիրված էի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրեինագծի քննարկման համար։ Ինչո՞ւ ես արեցի դա՝
1․ Նախօրոք ինձ հրավիրելիս տեղյակ չի պահվել, թե ովքեր են մասնակցում քննարկմանը։ Եվ պարզվեց, որ բոլորովին խնդրի վերաբերյալ մասնագիտական պատկերացում չունեցող մարդիկ են /Բոշյան, Խուդոյան/, որոնք ակնհայտ ապատեղեկատվությունու խավարամտություն են տարածում։
2․ Ակնհայտ խախտված էր հավասարակշռությունը՝ երկու տղամարդ խոսում էին օրինագծին դեմ, իսկ ես, գիտես ինչու, մենակ պիտի պաշտպանեի մի օրինագիծ, որի հեղինակը ՀՀ արդարադատության նախարարությունն է, իսկ նախարարության ներկայացուցիչ քննարկմանը չկար։
3․ Առաջնային խոսքի իրավունքը տրվեց Արմեն Բոշյանին, կարծես թե նա է հանրապետության ամեգլխավոր էքսպերտը՝ ընտանեկան, քաղաքացիական օրենսգրքերի և ընտանեկան բռնության կանխարգելման քաղաքականության։
4․ Իմ լրագրողական անցյալը թույլ է տալիս միանգամից ընկալել և հասկանալ, թե ինչ է նշանակում առաջնային խոսնակ, անձ, որը դոմինանտ կարծիք հայտնելու հնարավորություն է ստանում, որին կամ հակադարձում, կամ փոխլրացնում են մյուս բանախոսները։ Այդ տեսանկյունից իմ խոսքն այլևս ածանցյալ, կամ որպես արդարացում էր դիտվելու, որն ուղղակի անտրամաբանական է։ Ես ամենևին չեմ պատրաստվում նստել և հերքել ամենախավարամիտ ապատեղեկատվոթյունը միևնույն ժամանակ հեռանալով քննարկման բուն էությունից։
5․ Երբ հոգեբան Խուդոյանը ձայնը բարձրացնելով փորձում է ինձ լռեցնել, ես այդ տարածքում ավելորդ եմ։
6․ Չեմ պատրաստվում կեղծ բազմակարծություն խաղալ, այն մարդկանց հետ, որոնք մանկական վախերի վրա հիմնված /օրինակ՝ երեխեքին կվաճառեն, օրգանները կհանեն ու սապոն կդարձնեն/ քարոզչություն են իրականացնում, ակնհայտորեն հետապնդելով քաղաքական նպատակներ, անհիմն թվեր են հնչեցնում, իսկ լրագրողական համայնքն էլ առանց կասկածի տակ դնելու հոսեցնում է սեփական խողովակներով։
ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ՝ ինձ նման ոչ պրոֆեսիոնալ ու տգիտություն տարածող քննարկումների չհրավիրեք։
Բոյկոտը խաղաղ, ոչ բռնի պայքարի ամենաազդեցիկ ձևերից է»։