«Տնտեսական ճգնաժամի սպասումներ կային դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին՝ մինչև կորոնավիրուսի տարածումը։ Վարակը դարձավ երկրորդ հարվածը տնտեսական միջավայրին։ Նավթի գները սկսեցին անկում ապրել․ կորոնավիրուսն անուղղակիորեն դարձավ դրա պատճառը՝ նվազենցնելով ուղևորափոխադրումների ծավալը, բնակչության պահանջմունքները և արտադրության պահանջները։ Դրա պատճառով էներգակիրները և առաջին հերթին նավթը սկսեցին գնանկում ապրել։ Սրան, իհարկե, Ռուսաստան-ՕՊԵԿ հակասությունը նույնպես նպաստեց»,- վերլուծելով միջազգային ասպարեզում վերջին տնտեսական իրադարձությունների շղթան՝ նշում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը։
Տնտեսագետի խոսքով՝ նշված գործընթացների պատճառով հումքային բորսաներում գրանցված անկումն ու գունավոր մետաղների գների նվազումը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտնեսության վրա։ «Պղնձի գինը, որը հունվարին մեկ տոննայի դիմաց դեռևս 6200 դոլար էր կազմում, մարտյան ֆյուչերսներով գնահատվում է մոտավորապես 4700 դոլար։ Հունիսին կանխատեսվում է ավելի ցածր գին։ Այսինքն՝ անկման կանխատեսումները շարունակվում են մինչև հունիս»,- ասում է Ավագյանը։
Ամբողջությամբ՝ armradio.am