Արգենտինայի կառավարությունը սահմաններն ամբողջությամբ փակելու մասին որոշում է կայացրել՝պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Դա վերաբերում է նաև երկրից դուրս գալուն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ընդլայնել սահմանափակումը և տարածել նավահանգիստների, օդանավակայանների, ցամաքային սահմանային կետերի, Արգենտինայում բնակվողների և արտերկրում կեցության իրավունքով բնակվող արգենտինացիների վրա: Այդ սահմանափակման միջոցները կգործեն մինչևմարտի 31-ը ներառյալ»,-ասվում է հրամանագրում:
Նշվում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը կարող է կրճատել կամ երկարաձգել սահմանափակման ժամկետը: Փակ սահմանները չեն վերաբերում արտաքին առևտրին: