
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ապրիլ ամսին թատերասերներին կներկայացնի չորս ներկայացում:
Բեմադրությունների տեսագրությունները հնարավոր կլինի դիտել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Ապրիլի 6-ին ցուցադրվելու է «Արծվաբույն» ներկայացումը, ապրիլի 13-ին՝ «Տրամվայ ցանկություն»-ը: Ապրիլի 20-ին հանդիսատեսը վիրտուալ հարթակում կարող է դիտել «Մուսա լեռան 40 օրը» հերոսապատումը, իսկ ապրիլի 27-ին՝«Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» բեմադրությունը: