
Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է Երևանի- Գյումրի միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը՝ բացի արագընթաց գնացքներից:
Աս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀԿԵ մամուլի հետ կապրի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։
«Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները: Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան՝ Երասխի և Արաքսի ուղղություններով։
Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը՝ ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև»,- գրել է Գրձելյանը։