Շոգ եղանակին մարզումները վտանգավոր են
Advertisement 1000 x 90

Շոգ եղանակին մարզումները վտանգավոր են

Մարզումների ժամանակ հարկավոր է զգուշանալ շոգից և խոնավությունից, քանի որ դա կարող է վտանգավոր լինել ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ միասին:

Մարմինն ունի սեփական հովացման համակարգը: Երբ քրտինքը գոլորշանում է մաշկի մակերևույթից, այն հովացնում է օրգանիզմը: Սակայն շոգ և խոնավ եղանակին այդ մեխանիզմը կարող է սպառնալիքի տակ հայտնվել: Երբ մարմինը տաքանում է, տեղի է ունենում հետևյալը.

Հեղուկի կորուստ: Շոգ օրը մարմինը կորցնում է 2 անգամ շատ ջուր:

Ներքին ջերմաստիճանի բարձրացում: Արտաքին տաքությունը, լարումը և հեղուկի կորուստը առաջացնում է ներքին ջերմաստիճանի բարձրացում:

Քրտնարադրության նվազեցում: Խոնավ օդը քրտինքին թույլ չի տալիս գոլորշանալ և օրգանիզմը հովացնել, այդ պատճառով ներքին ջերմաստիճանը ավելի է բարձրանում:

Արյան շրջանառության և սրտի կծկումների ավելացում: Քրտնարտադրությունը և ջրազրկումը ավելացնում է սրտի կծկումների հաճախականությունը:

Իսկ ի˚նչ կարող է պատահել շոգին մարզվելու ժամանակ.

Ջերմային ցնցումներ: Դրանք մկանների շատ ցավոտ կրճատումներ են, սակայն դրանց օգնությամբ մարմնի ջերմաստիճանը կարող է իջնել:

Ջերմային հյուծում: Ջերմային հարվածի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է և կարող է առաջանալ սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ, գլխացավ, վայրկյանական թուլություն: Չբուժելու դեպքում այն կարող է հանգեցնել ջերմային հարվածի:

Ջերմային հարված: Ջերմային հարվածը կյանքի համար ամենավտանգավորն է: Դրա ժամանակ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև կրիտիկական, և չնայած մաշկը կարող է տաք լինել, մարմինը դադարեցնում է քրտնարտադրությունը: Ջերմային հարվածը հաճախ ուղեկցվում է գիտակցության կորստով: Այն պահանջում է անհապաղ բժշկական օգնություն, հայտնում է healthinfo.ua-ը: