«Ինքը փետրվարի կեսին բաքսին չի քոքում ու կարճաթևով ստատուս գրում…»
Advertisement 1000 x 90

«Ինքը փետրվարի կեսին բաքսին չի քոքում ու կարճաթևով ստատուս գրում…»

Մի քանի օր առաջ Paylak -ի հետ էս վիճակից էինք խոսում: Պատմեց, որ ընկերությանը(հաշվապահական) պետական աջակցության ծանուցում է եկել այն բանի համար, որ էս ընթացքում աշխատող չի կրճատել, ֆոնդը չի նվազեցրել: Բայց ասաց որ չի օգտվելու միանվագ աջակցությունից: Հիմնավորումն ընդունելի էր. «Այ ախպեր, պետությունն էս վիճակում, հազար ծախս ունի անելու, թող էդ իմ չվերցրածով էլ մի ծակ փակի»:

Ինչու՞ հիշեցի էս պատմությունը: Փայլակը պետությունից չի քյաֆում: Պետության մասին էլ մտածում է: Տարբերություն երկու կիլանոց ժնջիլներով ու ջփերով նպաստ ստացողների, մենք չենք քերում պետությունից: Քյաֆելը, ձրիին սովորելը վատ բան է: Էդ վաղուց մտած է արյան մեջ: Թե որտեղից է մտած, ինձնից լավ գիտեք, չպատմեմ:

Էս պատմությանը զուգահեռ, երկու ժամ առաջ բանկում դրվագ եղավ: Մի շատ տանջված տեսքով ջահիլ աղջիկ էր: Երևի 22-24 տարեկան, բայց տեսքով 30-ն անց կտայիք: Մորը գումար էր ուղարկում(հեռախոսային խոսակցությունից հասկացա): Գիտե՞ք ինչքան: 3000 դրամ:

Միջնորդավճարի 200-ն էլ չուներ: Էդ էլ ուրիշ ողբերգություն է: Հիմա, ես համոզված եմ, որ էս կոմունալների օգնության մասով, էդ աղջկա մայրը հաստատ օգտվելու է: Ինքը փետրվարի կեսին բաքսին չի քոքում ու կարճաթևով ստատուս գրում, մի հատ էլ մուննաթ գալիս պետության վրա: Եթե ես համոզված չլինեի, որ էդ օգնությունը հասնելու է կարիքավորին, առաջինը կճպցնեի: Կասկածող թող չլինի:

Ու որևէ մեկը չի ասում, թե էս իշխանությունն անսխալական է, հարցեր չկան տալու: Իհարկե կան ու բազմաթիվ: Բայց էս ամեն ինչից հետո, իրենց ժամանակին ու ըստ էության:

Վահրամ Թոքմաջյանի էջից:



Նման նյութեր