
Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ անցկացվող ջահերով երթն այս տարի չի անցկացվի ավանդական ձևաչափով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ ՀԵՄ-ը։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ պայմանավորված Հայաստանում տիրող իրավիճակով և առողջապահական ռիսկերով, այս տարի Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության։
Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ իրավիճակին համապատասխանեցված մեր կողմից իրականացվող այլ միջոցառումնների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ։