Բրիտանիայում 100-ամյա վետերանը մարաթոնի միջոցով միլիոններ է հավաքել բժիշկների համար
Advertisement 1000 x 90

Բրիտանիայում 100-ամյա վետերանը մարաթոնի միջոցով միլիոններ է հավաքել բժիշկների համար

Բրիտանացի վետերան Թոմ Մուրը, որը մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, իր 100-ամյակից երկու շաբաթ առաջ քայլակով իրականացրել է բարեգործական մարաթոն իր այգում:

BBC-ն տեղեկացնում է, որ նա ցանկանում էր հավաքել 1000 ֆունտ ստերլինգ բժիշկների համար, սակայն արդյունքում հավաքել է 12 մլն և դարձել ազգային հերոս:

Գումար հավաքելու գործընթացը Թոմ Մուրը սկսել է որպես շնորհակալություն Առողջապահության ազգային համակարգին՝ NHS-ին, որ բուժել են իր օնկոլոգիական հիվանդությունը և ազդրի կոտրվածքը: Մուրը շարժվում է հատուկ քայլակի միջոցով, սակայն պարտավորվել է իր այգում կատարել 100 շրջան, որպեսզի գումար հավաքի կորոնավիրուսի տարածման պայմաններում Առողջապահության ազգային համակարգին օգնելու համար: Արդյունքը սպասվածից ավելին էր: Ավելի քան 620 հազար մարդ նվիրատվություն է կատարել, և հավաքվել է 12 մլն ֆունտ ստերլինգ:

Ամեն օր Մուրն անցել է 10 շրջան, իսկ եզրափակիչ շրջանը նա հաղթահարել է BBC-ի ուղիղ եթերում:

«Ես ինձ լավ եմ զգում և հույս ունեմ, որ դուք՝ նույնպես: Ես չէի կարող պատկերացնել, որ երբևէ նման բանի կմասնակցեմ: Մենք կհաղթահարենք այս ամենը, միգուցե մի քիչ ժամանակ է պետք, սակայն արևը կրկին կշողա մեր գլխավերևում, իսկ ամպերը կցրվեն»,-ասել է նա` ավարտին հասցնելով քայլքը:

Թոմ Մուրի գաղափարն իրագործելու հարցում աջակցել է նրա դուստր Հաննան:



Նման նյութեր