Ryanair ավիաընկերությունը խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր կարանտինից հետո
Advertisement 1000 x 90

Ryanair ավիաընկերությունը խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր կարանտինից հետո

Եվրոպայում խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է տոմսերի զեղչեր նախքան թռիչքների վերսկսվելը:

Ryanair իռլանդական ավիաընկերությունը խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր ավիահաղորդակցության վերականգնումից հետո, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ryanair Group-ի ղեկավար Մայքլ օ’Լորիին

Նա նշել է, որ երբ չեղարկվեն թռիչքների սահմանափակումները, ավիաընկերությունները կսկսեն գնային պատերազմ: Օ’Լորին ակնկալում է, որ Ryanair-ը «կհաղթի այդ պայքարում»:

Ավիաընկերության ղեկավարը համոզված է, որ ավիահաղորդակցության շուկան արագ կվերականգնվի: Ուստի Ryanair-ի հիմնական նպատակը կլինի «վերադարձնել օդաչուներին, բորտ-ուղեկցորդներին եւ ինքնաթիռները դեպի երկինք»: Օ’Լորին ընդգծել է, որ ընկերություններն ունեն ուղեւորների կարիքը, այդ պատճառով «իրենց համար գինը տարբերություն չունի՝ 9,99 եվրո, 4,99 եվրո, 1,99 եվրո, թե 0,99 եվրո»:

Ակնկալվում է, որ մասամբ թռիչքները կվերականգնվեն 2020 թվականի հունիսին, եւ վաճառքում կհայտնվեն մատչելի տոմսեր հուլիս եւ օգոստոս ամիսների համար:

Ryanair Group-ը նաեւ ակնկալում է տուրիստական բում 2021 թվականին 2020 թվականի չիրականացված ճանապարհորդությունների պատճառով: Ընդ որում՝ ավիաընկերությունների մեծամասնությունը հույս ունի վերականգնել նախկին գրաֆիկը մի քանի տարվա ընթացքում:

news.am



Նման նյութեր