«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Տուրիզմի խթանման լավ հնարավորություն
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Տուրիզմի խթանման լավ հնարավորություն

«Հայաստանում էկոտուրիզմի թիրախային վայրերից են բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ), որոնք ընդգրկում են հանրապետության բնաշխարհի ավելի քան 13 տոկոսը: Բնապահպանական նշանակությունից բացի, դրանք օգտագործվում են նաեւ գիտական ուսումնասիրությունների, կրթադաստիարակչական եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման համար: Պահպանման տարբեր ռեժիմներում սահմանված կարգով կազմակերպվում են նաեւ հանգստի ծառայություններ: Ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, այդ ծառայութունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Էկոտուրիզմից եւ գիտական տուրիզմից գեներացվող միջոցները կարեւոր են եւ ուղղվում են այդ ԲՀՊՏ-ների հիմնական խնդիրների լուծմանը՝ պահպանության արդյունավետության բարձրացմանը եւ կարողությունների համալրմանը: Բնության հատուկ պահպանվող տարածքները ներգնա տուրիզմի առաջնային օբյեկտներ են եւ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով արտագնա տուրիզմի ծավալների անկման համաշխարհային միտումների պայմաններում առաջնային նշանակություն են ստանում:

Պահպանության հիշատակված գործառույթների իրականացումը զգալի ռեսուրսներ է պահանջում: Ունենալով առաջնային լուծում պահանջող սոցիալական եւ տնտեսական մի շարք խնդիրներ՝ պետությունը զգալի գումարներ է ներդնում նաեւ բնապահպանական հարցերի լուծման համար, բայց դրանք չեն կարող այս փուլում լիարժեք փակել անհրաժեշտ միջոցների պահանջը: Այստեղ է, որ առաջին պլան է գալիս ԲՀՊՏ-ների տնտեսական եւ զբոսաշրջային հնարավորությունների օգտագործումը: Այն հնարավորություն կտա գեներացնել սեփական միջոցները՝ պահպանության հիմնական գործառույթը լիարժեք իրականացնելու համար, ինչպես նաեւ կնպաստի հանրապետության տնտեսության զարգացող հեռանկարային ճյուղերից մեկի՝  տուրիզմի խթանմանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Նման նյութեր