Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները անորոշ ժամանակով փակ կլինեն
Advertisement 1000 x 90

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները անորոշ ժամանակով փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Այս մասին տեղեկացավ ԱԻՆ պաշտոնական կայքէջից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակով փակ կլինեն:

Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Գյումրի քաղաքում տեղում է ձյուն: Աշոցքում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ԱԻՆ-ը միաժամանակ հայտնում է, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: