ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
Գավառի դեպքից հետո շատերն են գրում՝ «ա՜խ, Վանոն վերադառնար», «բա որ Վանոն լիներ» եւ այլ ըղձական մտքեր։
Վանոյի վերադարձը ես էլ եմ փափագում։ Արձակագի՛ր Վանոյի վերադարձը։
Հիմա նա ՆԳ նախարար կամ ոստիկանապետ լինել չէր կարող։ Վանոն 1990-ականների իշխանության՝ թող ներվի ասել, գործիքն էր։ Այն իշխանության, որը պետականակերտման նպատակ ուներ եւ այդ նպատակին հասնելու համար ստեղծել էր պատասխանատվության գործիքակազմ` ներգրավելով շարժմանն ու գաղափարին հավատարիմ մարդկանց։
Ամեն մեկն իր տեղում էր եւ պատասխանատու։ Վանոյի ոստիկանը չէր կարող Ծիծեռնակաբերդ բարձրանալ ցանկացող ծերուկի ճանապարհը փակել ու բացել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի միջամտությունից հետո։ Չէր կարող։
Ամեն մեկն իր տեղում էր եւ պատասխանատու։ Ու թերհաս շատերի մոտ տպավորություն էր ստեղծվում, որ եթե նախագահը հեռուստատեսությամբ (էն ժամանակ live չկար) ամեն օր սեր չի խոսոտովանում ժողովրդին, ուրեմն աշխատում է Վանոյի կամ Վազգենի մոտ։
Ամեն մեկն իր տեղում էր եւ պատասխանատու, թերեւս միայն Վազգենին հորիզոնական այս գործիքակազմը թյուրիմացության մեջ գցեց։
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: