
Միացյալ Նահանգներում մարդիկ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, երբեք չեն կարող ծառայել բանակում, հայտնում է Military Times-ը։
«Բժշկական հանձնաժողովի կողմից հայտնաբերված COVID-19-ը, որը հաստատվել է թեստի անցկացմամբ կամ բժշկի ախտորոշմամբ՝ հանդիսանում է մշտական որակազրկման պատճառ»,- նշվում է զորակոչի հուշագրի կետերից մեկում:
Փենթագոնը հաստատել է այս տեղեկատվությունը և նշել, որ ստուգվելու են բոլոր նորակոչիկները: