«Պատերազմ, հաղթանակ, անկախություն, թավշյա հեղափոխություն, Նոր Հայաստան. այս պատմական բոլոր ժամանակաշրջաններն ապրած ու վերապրած հայ ազգի չմոռացված լեգենդը, մեր հերոսության խորհրդանիշ տիկին Գենյան, ով 78 տարին է բոլորել, այսօր էլ ապրում է մեր կողքին՝ բոլորին հույս ու լավատեսություն հաղորդելով:
Բոլորիս հայտնի «Մայր Հայաստան» հուշարձանը, որ կառուցվել է որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ, տեղադրվել է 1950 թ., ի սկզբանե Իոսիֆ Ստալինի պատկերով, քանդակագործ Սերգեյ Մերկուրովի եւ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ։ Հետագայում՝ 1962 թ., Ստալինի արձանն ապամոնտաժելուց հետո, նույն պատվանդանին 1967 թ. կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստանը» խորհրդանշող հուշարձանը, որը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանի բնորդուհին հենց Գենյա Մուրադյանն է, ով «ՀՀ»-ի հետ զրույցում վերապրեց հիշողություններն ու ակնթարթները, որոնք անմոռաց լեգենդ դարձան:
Հիշում է, 17-18 տարեկան էր՝ լոլիկի հերթում կանգնած, երբ հրավեր ստացավ քանդակագործ Արա Հարությունյանից՝ դառնալու Մայր Հայաստանի բնորդուհին, որով հեղինակը պետք է կերտեր ու վեր հաներ հայ կնոջ, մոր կերպարի իմաստությունն ու խորությունը՝ ընդգծելով կնոջ վեհությունն ու ընտանիքին նվիրվածությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։