
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում մայիսի 8-ին կորոնավիրուս է հայտնաբերվել աշխատակիցներից մեկի մոտ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԴԽ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը։
Նա հայտնել է, որ անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել վարակակրի հոսպիտալացումը, ինչպես նաև պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, և իրականացվել է մեկուսացում:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով կան նաև ինքնամեկուսացված անձինք»,- գրել է Խաչատրյանը։