Մեգան Մարքլը և Հարին մայիսի 19-ին նշեցին իրենց հարսանիքի երկրորդ տարեդարձը: Ինչպես գրում է Us Weekly-ն, զույգը հարսանիքի տարեդարձը համեստորեն նշել է Լոս Անջելեսի իրենց տանը:
Հրապարակման աղբյուրը նշել է, որ Հարին և Մեգանը չեղյալ են հայտարարել բոլոր զանգերն ու հանդիպումները:
«Մեգանը բացիկ է պատրաստել Հարիի համար և ձեռքով գրել գեղեցիկ և սենտիմենտալ տեքստ՝ փորձելով բառերով արտահայտել իր սերը»,- հայտնել է ամուսինների աղբյուրը միջավայրից:
Իսկ ահա Հարին կնոջը ծաղիկներ է նվիրել և թանկարժեք քարերով մատանի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը