«Որքան շատ է ազատությունը, այնքան բարձր է հասարակության կազմակերպվածությունը: Մինչդեռ քո առաջնորդները մշտապես ավելի ու ավելի իրավունքներ են պահանջում՝ հավատացնելով քեզ, որ միայն ամուր ձեռքն է ընդունակ կարգ ու կանոն հաստատել:
Երկար ես ապրել խունացած առասպելներով: Սակայն այժմ հետզհետե սկսում ես պարզել, որ այնքան էլ խելացի ու շնորհալի չես, որ ազգային փրկիչ հորջորջվողներդ շատ հեռու են այդ առաքելությունից, որ «հովանավորներդ» հավերժ ու մշտական չեն, այլ իրենք էլ սասանելի են, եւ չնայած աշխահում շատ են երեւելի զավակներդ՝ դու ինքդ աշխարհին չես հետաքրքրում: Միաժամանակ սկսում ես պարզել նաեւ, որ անգամ կամքիդ հակառակ՝ քեզ ոչ ոք չի ցանկանում հանգիստ թողնել, եւ չես հասկանում թե ինչու:
Կհասկանաս, որ անհնար է ապրել ու զարգանալ՝ չգտնելով ու չմտնելով բոլորուն գործընթացների կենաց շիթը: Չկա կյանք՝ առանց դաշնության, որում արժանի հետաքրքրություն ես ներկայացնում: Իսկ եթե ինքդ ի վիճակի չես գտնել այդ դաշնությունը, ապա բռնի կընդգրկվես ուրիշ դաշնության կազմում, որտեղ կտաս ամեն ինչ՝ մերկ խոստումների դիմաց»:
? Տիգրան Հայրապետյան, «Անապատի հազար տարի», էջ 239
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: