Տեղում չի եղել ոչ մի հանդիսական։
Որոշ երկրներ սկսել են թուլացնել COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակումները, բայց ոչ ամբողջությամբ: Օրինակ ՝ Դանիայում անցկացվեց ֆուտբոլային հանդիպում, բայց հեռուստադիտողներին թույլ տրվեց դիտել խաղը միայն Zoom-ի միջոցով: Այդ մասին հայտնում է ABC-ն:
Հազարավոր երկրպագուներ օգտվել են վիդեոկոնֆերանսի ծառայությունից, որպեսզի մարզադաշտում լինեն «Օրհուս» և «Ռանդերս» ֆուտբոլային ակումբների միջև կայացած խաղի ընթացքում, որը կարանտինից հետո բացեց ֆուտբոլային մրցաշրջանը: Որպեսզի խաղացողները զգան երկրպագուների աջակցությունը, մեծ էկրաններ տեղադրվեցին ֆուտբոլի դաշտի պարագծի շուրջ՝ ծածկելով դատարկ տրիբունաները:
Զանգերի կազմակերպման և դիտանցման գործում ներգրավված էր 20 հոգանոց խումբ: Երկրպագուները նշում էին խաղը դիտելու այս ձևաչափի որոշակի թերություններ. պարզ էր, թե ինչպես են որոշ հեռուստադիտողներ անում տնային աշխատանքները ՝ անընդհատ շեղվելով խաղից, բացի այդ, այդպիսի մեծ լսարանը անընդհատ գործում էր ոչ սինխրոն: Հետևաբար, որոշ երկրպագուներ կարող էին ավելի վաղ տեսնել գոլը և ուրախանալ իրենց թիմի համար, իսկ մյուսները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում:
Սիրարփի Աղաբաբյան