Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում:
Որքան էլ, որ անհավանական դա թվա, բայց այդպես է: Դեռևս 2016 թվականին Ինդոնեզիայում ապրող մեր հայրենակից, գիտնական պրոֆեսոր Յոզեֆ Բաբիբկյանը 5 տարբեր բուսական յուղերից ստեղծել է հակաբորբոքային հավելուկ, որը կանխարգելում է տարբեր տիպի վիրուսային պրոցեսներ, իսկ 2020 պարզվեց, որ նաև կորոնավիրուսը: Այն ոչ միայն կանխարգելում է կոնորավիրուսը, այլև վարակվելու դեպքում օգնում է շատ թեթև տանել հիվանդությունը:
Պրոֆեսոր Բաբիկյանը դիմել էր Արման Բաբաջանյանին՝ խնդրանքով ներկայացնել դեղը համապատասխան մարմինների, քանի որ ուզում էր, որ այն անպայման մնա Հայաստանում:
Այժմ Health Tone-ն ընդունվել է իբրև օժանդակ միջոց նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ես հասկանում եմ, որ սա քաղաքական և միջազգային համատեքստ ունեցող թեմա է, և իշխանությունները չեն կարող բուսական հավելուկի մասին բարձրաձայնել, քանի որ այն ավանդական դեղ չէ: Բայց պահը հասունացել է:
Մեր ողջ խմբագրությունն արդեն մի քանի շաբաթ է խմում է Health Tone հավելուկը: Եվ դեռևս ոչ մի դեպք չի գրանցվել, թեև լրագրողները ռիսկի բարձր գոտիում են: Եվ այն բժիշկները, որոնք խմում են դեղը, ևս խուսափել են վարակից:
Իբրև լրագրող՝ պարտքս եմ համարում լայն շերտերին իրազեկել դեղի մասին, թող հանրությունն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է այն օգտագործել, թե՞ ոչ: Դեղը վաճառվում է մեկ կամ երկու դեղատներում դեռևս 2019 թվականից՝ իր գրանցման օրից: Մաշտոցի պողոտայի Medicus Pharmacy դեղատանը կա: Գինը 7 հազար դրամ է:
Մեկնաբանությունում տեղադրում եմ հարցարզույցը ստեղծողների հետ»:
Հ.Գ. Ժամեր անց ՀՀ Աողռջապահությաննախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.
«Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»:
Հայտնում ենք, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»:
❗️Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում: Որքան էլ, որ անհավանական դա թվա, բայց այդպես է: Դեռևս…
Gepostet von Gohar Hayrapetyan am Montag, 1. Juni 2020