ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս պաշտոնում նշանակվելուց հետո որոշակի փոփոխության ենթարկեց կառավարության կազմը: Ազատվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության միլիոնատերերից, սակայն նախարարի պաշտոնում նշանակեց իր ընտրած միլիոնատերերին: Armtimes.com-ն առանձնացրել է ամենահարուստ նախարարներին, որոնց ներկայացնում ենք ստորեւ:
Սկսենք կառավարության ղեկավարից: Վարչապետ Կարեն Կարապետյանը, համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ունի 55 միլիոն ռուբլի, 120 միլիոն դրամ, 850 հազար եվրո և 3 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան՝ 8.5 միլիոն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան՝ 2.15 մլն դրամ, 4 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան՝ 30 մլն դրամ:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան՝ 802 դրամ, 44 դոլար, տրամադրած փոխառություն 165 հազար դոլար, 29 մլն դրամ, բաժնետոմս՝ 643 մլն դրամ, պարտատոմս՝ 17 մլն դրամ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան՝ 1.5 մլն դրամ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան՝ 11 միլիոն դրամ, 65 հազար եվրո:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան՝ 4 միլիոն դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան՝ 21 միլիոն դրամ, 71 հազար դոլար, 77 հազար եվրո, արժեթղթեր՝ 1000 եվրո:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան՝ 24 մլն դրամ, 52 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան՝ 42 հազար ֆունտ ստերլինգ, 12 միլիոն դրամ, փոխառություն՝ 103 հազար դոլար, բաժնեմաս՝ 10 հազար դրամ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան՝ 10 միլիոն դրամ, 25 հազար եվրո, 20 հազար դոլար, փոխառությունները՝ 317 հազար ռուբլի, 66.5 հազար եվրո, բաժնեմասերը՝ 37 միլիոն և 85 միլիոն դրամ, իսկ բաժնետոմսը՝ 70 մլն դրամ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան՝ 12 միլիոն դրամ, 45 հազար դոլար, փոխառությունը՝ 120 մլն դրամ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ 15 մլն դրամ, 90 հազար դոլար, 4 հազար եվրո:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան՝ 12 հազար դոլար, 3.4 միլիոն դրամ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան՝ 8.7 միլիոն դրամ, փոխառություններ՝ 74 հազար դոլար, 21 հազար եվրո:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան՝ 26 միլիոն դրամ, 627 հազար դոլար, 321 հազար եվրո, փոխառություններ՝ 520 հազար դոլար, 15 միլիոն դրամ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան՝ 3 միլիոն դրամ, փոխառությունները՝ 52 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան՝ 4 հազար դոլար, 2 հազար եվրո, բաժնետոմսեր՝ 142 միլիոն դրամ: