
Անգլիայի ազգային հավաքականի և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Մերսոնը, ով այժմ հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերության փորձագետ է, խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» անցկացրած վերջին հանդիպումների մասին:
«Վեսթ Հեմի» դեմ խաղի մասին խոսելիս՝ Մերսոնը նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագուն է:
Ըստ Մերսոնի՝ առանց Պոգբայի մանչեսթերյան ակումբի խաղն ավելի հետաքրքիր էր, քանի որ շատ հաճախ Պոգբան դանդաղեցնում է խաղը:
«Չեմ վստահում Պոգբային, քանի որ Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ: Այս պահին նա «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն է: Նրա խաղամակարդակն ու ոճը տարբերվում են բոլորից»,- նշել է ֆուտբոլային փորձագետը:
Սիրարփի Աղաբաբյան