
Football Leaks-ը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իր գործակալ Ժորժե Մենդեշը կկանգնեն դատարանի առաջ:
Ըստ տեղեկության՝ ֆուտբոլիստն ու իր գործակալը վերջին յոթ տարիների ընթացքում խուսափել են հարկերից, ինչի շնորհիվ ֆուտբոլիստի օֆշորային հաշիվներն ավելացել են 150 միլիոն եվրոյով:
Հիշեցնենք, որ հարկերից խուսափելու մեջ մեղադրվում էին մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մեսսին, Մոուրինիոն, Ֆալկաոն և այլք:
Սիրարփի Աղաբաբյան