Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իջեք պապայի վզից))
Կուսակցապետը պիտի պարբերաբար պահանջի իր կուսակիցներից հաշվետվություն, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ է անձամբ արել կուսակցության վարկանիշը բարձրացնելու ու ժողովրդի սերը (կարդա` քվեն) վաստակելու համար:
Մեզանում կան քիչ թվով կուսակցականներ, որոնք ոչ թե սնվում են «պապայի ստեղծածով», այլ ավելացնում հոր ստեղծածը:
Դրական օրինակներ են օրինակ «Ժառանգության» նախկին ֆրակցիան, երբ ժողովուրդը սիրում էր նրա առանձին անդամներին, այլ ոչ միայն Րաֆֆիին:
Արամ Մանուկյանը նույնպես մեծ լումա ունի ՀԱԿ-ի վարկանիշի հարցում:
Ամենավատ վիճակը ՀՀԿ ու ԲՀԿ-ինն է եղել ու կա: Սրանք «պապայի վզին նստած», երբեմն էլ պատմությունների մեջ ընկնող ու հորը կրակը գցող տիպին են պատկանում»: