Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ապագայում նրանք խաղաղ ճանապարհով կզավթեն «Էրիվանը», Գորիսը և Մեղրին։
Դրան հասնելու համար, ասել է նա, անհրաժեշտ է ստեղծել հզոր բանակ, ամուր տնտեսություն և այլ։
Իհարկե, բոլոր ազգերին հատուկ է արտաքին թշնամու երևույթի օգտագործումը սեփական հասարակության սոցիալական ամրությունը բարձրացնելու, ինքնություն ստեղծելու և իհարկե իշխանություն պահելու համար։ ԲԱՅՑ մի երկիր, որը չունի պատմություն, հազիվ թե ունենա թշնամիներ։
Բացառությանբ ազգայնական փոքր շրջանակների, ադրբեջանական հասարակության մեծ մասը ավելի սևեռված է ներքին թշնամանքների վրա, քան արտաքին։
Մեզ անհրաժեշտ է նոր ու ստեղծագործ մեթոդներ ադրբեջանական հանրության հետ հաղորդակցվելու համար։
Հիշենք, պատմություն ու ինքնություն ունենալը, մեկ-երկու սերնդի հարց է, չպետք է թույլ տալ, որ դա լինի մեր հաշվին»։