«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անընդհատ լսում եմ, որ ՀԱԿ-ը մեռել է, ՀԱԿ-ը էլ չկա։
Ի՞նչ է ՀԱԿ-ը։ ՀԱԿ-ն ընդամենը ճրագ է։ Օվկիանոսի քաոսի մեջ հայտնվածներիս համար փրկության փարոս։ Բողոքները շատ են։ Բայց հո փարոսի դերը այս կուսակցությունն ազնվորեն կատարել է։ Բարբարոս ընտրությունների, Մարտի 1-ի, բանտարկությունների ու հալածանքի միջով անցել, բայց ճրագը պահել է, չէ՞։ Թուլացել է, ուժեղացել, մեկ-մեկ թարթել, բայց չի հանգել, ցույց տալով փրկության ճանապարհը։
Հիմա ճանապարհը տեսնում ենք։ Այս անարդարության, արտագաղթի, տնտեսության անկման, աղքատության աճի, հակաինտելեկտուալ ՀՀԿ-ական օվկիանոսից զզված, հոգնած, թրջված, լիքը արժեքներ կորցրած՝ ուզում ենք, չէ՞, դուրս գալ լուսավոր, արդար, ազատական, սոցիալական, ինտելեկտուալ ցամաք։
Եթե հաստատ որոշել ենք դուրս գալ ցամաք, կա երկու ճամփա՝
ա/ Զինվորագրվել ՀԱԿ-ին, դառնալ թիավար։
բ/ Վճարել, որ նավակները վերանորոգվեն, շարժիչ կամ առագաստ գնվի, որ օր առաջ ցամաք հասնենք։
Մնացածը՝ չուզողի պարապ զրույց է»։