«Դե եթե հետաքրքիր չի, բա մի բացեք ու մի կարդացեք»
Advertisement 1000 x 90

«Դե եթե հետաքրքիր չի, բա մի բացեք ու մի կարդացեք»

Կգա մի օր, և մեր ազգը կհասկանա, որ «ընկեր/ուհի չունե՞ս, բա ինչի՞»,«ինչի՞ չեք նշանվում/ամուսնանում», «ինչի՞ երեխա չեք ունենում», «ինչի՞ երկրորդը/ութերորդը չեք ունենում», «բա խի՞ չեք գնում առանձին ապրեք/ինչի՞ եք առանձին ապրում» և նմանատիպ հարցերը խիստ անձնական են: Որ դրանք պետք չի տալ բարեկամներին, հարևաններին, եթե մտերիմ եք, իրենք կասեն: Որ պետք չի հանրային մարդկանց գնալ ու ճակատային հարցնել՝ ընկեր ունե՞ք, մտածե՞լ եք բալիկ ունենալու մասին, ու երբ չպատասխանեն, նեղացած գրեք՝ այսինչյանը չցանկացավ խոսել այդ մասին: Բա ի՞նչ աներ, ասեր, գիտեք, ես մի թեթև գեշ եմ, ինձ չեն հավանո՞ւմ:

Կամ՝ գիտեք, մարդս սիֆիլիս ուներ, վարակվել եմ, թղթերը բացեր ցույց տա՞ր, գուցե միանգամից վարակակրի՞ն բերեր մեյդան, մուշտարու աչքով տնտղեիք վարակը:
Հիստերիկ դող ա սկսում մեզ մոտ, երբ առիթ կա ուրիշի կյանք խցկվելու:

Հա, իմացաք, որ էս աղջիկը մեկի հետ հանդիպում ա, և՞, ի՞նչ եղավ: Իմացաք, որ էս երիտասարդ կինը լուրջ խնդիր ունի, չի կարողանում երեխա ունենալ, հետո՞, բան ավելացա՞վ: Էդ լուրերը շունչ կտրվելով կարդում են, որ հետո թուքը կուլ տալով մեկնաբանեն.

«Սա որպես ի՞նչ եք գրել, ինչի՞ ա ձեզ հետաքրքրում ուրիշի անկողինը»:

Դե եթե հետաքրքիր չի, բա մի բացեք ու մի կարդացեք, մեդիան պահանջարկի վրա ա աշխատում, եթե տեսնի, որ համատարած նմանատիպ նյութերն էլ լայքեր չեն բերում, ուղղակի կդադարեցնի դրանք արտադրել: Տվյալ ինֆորմացիան աղբ ա: Ի վերջո, դիմացինն ա միայնակ մնացողը, կուսազրկվողը, հղիացողն ու աբորտ անողը, կուսաթաղանթ կարողը, ռուսաստաններից վարակներ բերողը, չորս հոգու հետ միաժամանակ կնոջը դավաճանողը և սուրոգատ մայր աշխատողը: Ձերը չի, իրենցն ա: Եվ միմիայն իրենցն ա: Իսկ անձնական կյանքին վերաբերող հարցերը ոչ մտերիմ մարդկանց տալը անտակտություն ա: Դուք անտակտ եք, ոչ թե անհանգստացող ու ցավող:
Բայց էսօր էդ օրը չի:

Սյունե Սևադա
https://www.facebook.com/sunesevada/posts/1054174984711489?pnref=story