Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Տարվա մարդ է դարձել Time հանդեսի ընթերցողների վարկածով:
Մոդին հավաքել է ձայների 18 տոկոսը և առաջ անցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից, ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից և WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժից, որոնց 2016 թվականի առավել ազդեցիկ դեմքեր են համարել հարցվածների 7-ական տոկոսը:
Հնդկաստանի վարչապետը նաև առաջ է անցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից (2 տոկոս) և ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնից (4 տոկոս):
Time-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը հրապարակվելու է դեկտեմբերի 7-ին, իսկ թե ովքեր են նրանք դառնալու, կորոշեն հանդեսի խմբագիրները:
Դրա հետ մեկտեղ վերլուծաբանները նշում են, որ հարցման արդյունքներն ԱՄՆ-ում խիստ տարբերվում են մյուս երկրներից:
Ամեն տարի հրատարակության խմբագիրներն ընտրում են Տարվա մարդուն: Հանդեսի ընթերցողների և խմբագիրների կարծիքները երբեք չեն համընկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: