Մի անգամ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…
-Ինքնաթիռով պիտի տանիմ…
-Ինչի՞ համար…
-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը, պատասխանում է Սարոյանը:
***
Մեկ ուրիշ առիթով էլ ասել է. տեսնու՞մ եք այս քարը: Լեռներից եմ բերել: Հիմա կհարցնեք՝ թե ինչու՞բերեցի: Է՜, ի՞նչ իմանամ, սիրեցի ու բերեցի: Հապա նայեք, տիեզերքի քաոսի պատկերը կա այս քարի մեջ: Քար շատ կսիրեմ: Դեմքեր, քարեր, երեխայի դեմք…
Վ.Համբարձումյանի դեմք, գյուղացու դեմք: Քարեր, քարերն ալ դեմք ունինն հոգի, կա դեմք էլ քար է, անհոգի…
Մեր նախնիները քարերի դեմ են կռվել, հիմա էլ ձեր հայրերն են կռվում: Դուք էլ պիտի կռվեք, կռվեք այն քարերի դեմ, որ դուրսն են, այն քարերի դեմ, որ ներսն են, ձեր հոգիների մեջ: